ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.09.2019 | 00:04
Այս­պես է ա­սում Զո­րու­թյուն­նե­րի Տե­րը. «Ինչ­պես ա­սա­ցի, այն­պես պի­տի լի­նի, և ինչ­պես մտա­ծել եմ, այն­պես էլ պի­տի կա­տար­վի. ա­սո­րես­տան­ցի­նե­րին իմ երկ­րի մեջ և իմ լեռ­նե­րի վրա պի­տի կո­տո­րեմ, թող նրանք ոտ­քի տակ գնան, և նրանց լուծն ընկ­նի ձեր վրա­յից, նրանց բռ­նու­թյու­նը վե­րա­նա ձեր պա­րա­նո­ցից»։ Այս է այն խոր­հուր­դը, որ խոր­հեց Տե­րը հա­մայն աշ­խար­հի մա­սին, և այս ձեռքն է, որ բարձ­րաց­ել է հա­նուր ազ­գե­րի վրա։ Ար­դարև, այն, ինչ սուրբ Աստ­ված խոր­հեց, ո՞վ կա­րող է խա­փա­նել, և ո՞վ կա­րող է նրա բարձ­րաց­ած ձեռ­քը կա­սեց­նել։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 14. 24-27
Դիտվել է՝ 2734

Մեկնաբանություններ